Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են «պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու» ուղիները

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են «պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու» ուղիները
24.04.2018 | 00:54

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևանում հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:


ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ «Զրույցի քննարկման միակ առարկան եղել է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու խաղաղ և անկորուստ ճանապարհը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ